Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 26 սեպտեմբերի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նոր մասնաշենքի բացման արարողությանը։ ՀՀ վարչապետը շրջել է նոր կառուցված մասնաշենքում, ծանոթացել է շենքային պայմաններին եղել է համակարգչային կենտրոնում և ընթերցասրահում։
Վարչապետը ներկաներին շնորհավորել է կրկնակի տոնի կապակցությամբ, քանզի այսօր նշվում է նաև Լեզուների եվրոպական օրը, ինչն անմիջական կապ ունի համալսարանի առաքելության հետ։ Վարչապետը շեշտել է. «Ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ այն արագ փոքրանում է, և շփումները ազգերի միջև դառնում են ավելի ինտենսիվ»։
Գործադիրի ղեկավարի համոզմամբ «արագ փոքրացող աշխարհում ազգերի միջև շփումները ենթադրում են, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք լեզուներին։ ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց օտար լեզուների իմացության»։
ՀՀ վարչապետը նշել է նաև, որ այսօր առաջ են գալիս ազգային ինքնության խնդիրները, քանզի ազգերի զարգացումը հանգեցնելու է նրան, որ փոքրաթիվ ազգերը հաջողության հասնելու համար պետք է բազմաթիվ լեզուներ սովորեն և միևնույն ժամանակ ամուր լինեն իրենց ինքնության մեջ։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարության կարևորագույն թիրախներից մեկը կրթությունն է քանզի 21-րդ դարը, կրթված, բանիմաց մարդկանց դար է լինելու։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ