Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 սեպտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերին։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնության Հանրապետության կառավարությանը և KfW բանկին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Ըստ նրա, KfW բանկի հետ փոխգործակցության անցած տարիները ցույց են տվել, որ հնարավոր է շատ լավ արդյունքների հասնել։
Զրույցի ընթացքում կարևորվել են Հայաստանում բանկի կողմից իրականացվող ֆինանսական, հատկապես հիպոթեքային շուկայի, համայնքային զարգացման և էներգետիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Նշվել է, որ աղետի գոտու սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցերը, որոնք հուզում են բանկին, գտնվում են նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ավարտին, կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը, ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել KfW բանկի՝ մեր երկրում հետագա գործունեությանը և հավաստել փոխշահավետ համագործակցությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը։

Փետրվար 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 

-

Արխիվ