Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 սեպտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ դահլիճում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
Իր ելույթում ՀՀ վարչապետը կարևորել է հանգամանքը, որ զբոսաշրջության համաշխարհային օրը հետայսու նշվելու է Հայաստանում։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջության զարգացումը կառավարության կողմից հայտարարվել է առաջնահերթություն։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները զբոսաշրջության ոլորտում լուրջ կարողություններ և մեծ ներուժ ունեն, որոնց բացահայտման և օգտագործման պարագայում խիստ կարևոր է պետական համագործակցությունը մասնավորի հետ։ Որպես այդպիսի համագործակցության օրինակ, նա ընգծել է տուրօպերատորների հետ դեպի Արցախ այցելությունների կազմակերպման փորձը, որն արդեն հաջողություն է ունեցել։ Ըստ գործադիրի ղեկավարի` պետք է օժանդակել, որպեսզի ձևավորվեն տուրիստական էժան փաթեթներ, որոնք կխթանեն ոլորտի զարգացումը։ Նա նշել է նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ցուցանիշները վկայում են, որ չնայած ճգնաժամին, տուրիզմի ոլորտում նույնիսկ աճ է արձանագրվել, սակայն կա մեծ ներուժ, որը կարող է ապահովել բեկումնային զարգացում։
ՀՀ վարչապետը շնորհավորել է զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներին, շնորհակալագրեր է հանձնել ոլորտի ներկայացուցիչներին ու կազմակերպություններին` Հայաստանի զբոսաշրջության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ