չորեքշաբթի, 30 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է համատեղ ծրագրերում կառավարության գործունեության առաջնահերթությունների արտացոլման կարևորությունը։