չորեքշաբթի, 30 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աշխարհին ներկայացնելու ու առաջ մղելու «Սինոփսիսի» շնորհակալ նախաձեռնություններին։
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության աշխատանքների ընդլայնման հնարավորությանը, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Armtech ձեռնարկի կազմակերպմանն ու «Սինոփսիսի» հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներին։