Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 հոկտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակում երկօրյա այցով Հայաստան ժամանած ռոք-երաժշտության աստղեր «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանին, «Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմիին, «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսին և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիին։ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ նախագահի անունից Հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար «Պատվո շքանշաններ» է հանձնել ռոք երաժշտության աստղերին։
Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալ է շնորհել մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշին, որը ևս մասնակցել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծին, ինչպես նաև 1989թ. Smoke on the Water երգի ձայնագրությանը մասնակցած բոլոր երաժիշտներին և երգի համահեղինակներին։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մեզ համար այսօր մեծ պատիվ է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի պարգևները հանձնել ձեզ։ Երկրաշարժից անցել է 20 տարի, բայց հայ ժողովուրդը մի կողմից խորը կսկիծով է հիշում այն կորուստները, որ ունեցել ենք, այն մարդկային զոհերը, որ եղել են, մյուս կողմից` մենք լցված ենք մեծ զգացմունքներով այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ օրերին մեզ հետ էին, և մենք զգացինք, որ աշխարհը շատ փոքր է։ Աշխարհի տարբեր մասերից մենք ստացանք օգնություն, և այսօր այն պահն է, երբ մենք ուզում ենք մեր շնորհակալության խոսքը հայտնել ձեր միջոցով այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ օգնում էին։ Ես իմ կյանքում երբեք չէի կարող պատկերացնել, թե աշխարհահռչակ երաժիշտներին, որոնց արվեստի երկրպագուն եմ եղել, պատիվ եմ ունենալու պարգևներ հանձնել։ Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Բարով եք եկել Հայաստան, ընդունեք իմ անկեղծ շնորհակալությունը ձեր ներդրման համար, ձեր մարդասիրական մոտեցման համար»։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ