ուրբաթ, 2 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Digitech 2009 ցուցահանդես։ ՀՀ կառավարության ղեկավարը բացել է ցուցահանդեսը, ծանոթացել է ներկայացված ընկերություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին։ Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու «Մայքրոսոֆտ» ընկության միջև կնքվել է համակարգչային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը։