Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 հոկտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության սենատի նախագահ Արման դը Դեկերին։
Ողջունելով հյուրին, ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-բելգիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և նշել է, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են խոսելու երկկողմ հարաբերությունների և Հայաստան- ԵՄ համագործակցության մասին։
Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ադամանդագործության ոլորտում համագործակցության առավել զարգացման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական փոխգործակցության նոր հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ու հաղորդակցության և մշակութային փոխադարձ ճանաչողության բնագավառներում։ Առանձին շեշտվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ու Եվրոպական հարևանության քաղաքականության կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։
Հյուրի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու դրա հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ