Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 3 հոկտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ուսուցչի տոնի կապակցությամբ պարգևներ է հանձնել հանրապետության լավագույն ուսուցիչներին։ ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով պարգևատրվել են հանրապետության մի շարք ուսուցիչներ։ «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողներին ՀՀ վարչապետը հանձնել է ավտոմեքենայի բանալիներ։
ՀՀ կառավարության ղեկավարն իր ելույթում կարևորել է ուսուցչի առաքելությունը մեր կյանքում և նշել է, որ վերջին տարիների ընթացքում պետությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում ուսուցչի դերն ըստ արժանվույն գնահատելու համար։ Դիմելով ներկաներին` կառավարության ղեկավարը մասնավորապես ասել է. «Ուսուցիչների աշխատանքով է պայմանավորված լինելու մեր երկրի ապագան։ Հատկապես 21-րդ դարում գիտելիքը ոչ միայն տնտեսության, այլ հասարակության կազմակերպման հիմքն է։ Ուսուցիչներն ամեն օր պետք է սովորեն, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում, գիտելիքները շատ արագ հնանում են, մաշվում։ Մենք ուզում ենք ունենալ ժամանակակից ուսուցիչ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պետք է ստեղծի բոլոր հնարավոր պայմանները ուսուցիչների վերապատրաստումն ապահովելու համար»։ Ամփոփելով խոսքը Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևոր է համարում դպրոցաշինությունն ու ոլորտում առկա խնդիրների լուծումը։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ