երկուշաբթի, 5 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմենս-Ավստրիա» բաժնետիրական ընկեուրթյան վարչության նախագահ Բրիգիտե Էդերերին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, մասնավորապես` մետալուրգիայի բնագավառում։ ՀՀ վարչապետը կարևորել է «Սիմենս» ընկերության նման հեղինակավոր ընկերությունների աշխատանքի ակտիվացումը Հայաստանի շուկայում։
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը։