Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 հոկտեմբերի 2009


Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՏՏԶԱԽ խորհրդի գործադիր քարտուղար Ա. Գրիգորյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր անդամներին։
Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հեռահաղորդակցության մասին» հարցը, որը ներառել է ս.թ. հուլիսի 4-ին և 5-ին Դիլիջանում կայացած ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում-ֆորումի ժամանակ քննարկված առանցքային թեմաները։ Մասնավորապես, քննարկվել են միջազգային ելքի խնդիրների, ենթակառուցվածքների և ցանցերի էլեկտրոնային ծառայությունների և ազգային ցանցերի ստեղծման պետական աջակցության խնդիրները։
ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել առաջարկվող գործողությունների ժամանակացույցը։
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է «Տեղեկատվական միջոցառումների մասին» խորագիրը կրող միջոցառումների ծրագիրը, որը ներառում է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի հանդիսություններ, ՀՀ նախագահի ամենամյա պարգևների մրցանակաբաշխություն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նոր հիմնադրած մրցանակի հանձնման արարողություն, «Արմտեք» համաժողովի անցկացումն ու ՏՏ ոլորտի զարգացմանը և մասսայականացմանը միտված դասախոսություններ, մրցույթներ և տարաբնույթ այլ միջոցառումներ։
Խորհուրդը քննարկել է նաև գիտակրթական հիմնախնդիրներ, մասնավորապես, շուկայի պահանջներին բուհական կրթական ծրագրերի համապատասխանեցման, կրթության և արտադրության կապի սերտացման, բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական աշխատանքների իրականացման և այլ հարցեր։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության ու գիտության և էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ