Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հոկտեմբերի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, Հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններում կան զարգացման հնարավորություններ ու չօգտագործված մեծ ներուժ։
Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչը կարող է նոր լիցք հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Այդ համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը ողջունելի է համարել նաև Խարկովի նահանգապետի գլխավորած պատվիրակության նախօրեին կատարած այցը Հայաստան` կարևորելով համագործակցության խորացումը երկու երկրների մարզերի միջև։
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է 2009թ. առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի նվազմանը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը չի համապատասխանում երկրների իրական տնտեսական ներուժին, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն ընդլայնելու համար, որում մեծ դեր կարող է ունենալ նաև Հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։
Փոխադարձաբար անհրաժեշտ է համարվել համագործակցության ընդլայնումը մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, տրանսպորտի, մշակույթի և առողջապահության ոլորտներում։
ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը կխթանի տնտեսական հարաբերությունների զարգացումը և նշել է, որ կան փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ