չորեքշաբթի, 21 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ճապոնական «Մինոֆագեն» դեղագործական ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Տոկուիչիրո Ուտսունոմիայի գլխավորությամբ։
Ողջունելով ճապոնական պատվիրակության այցը ՀՀ կառավարություն` վարչապետը նշել է, որ մեր երկիրը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ Ճապոնիայի նորանշանակ վարչապետը մեր գիտական հանրության լավ բարեկամներից է։
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար` «Մինոֆագեն» ընկերության նախագահը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը բերել հայ- ճապոնական հարաբերությունների զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են դեղագործական բնագավառում համագործակցության խնդիրներին, մասնավորապես Հայաստանում դեղամիջոցների արտադրության հնարավորություններին։ Կառավարության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի տնտեսապես արդյունավետ ու հեռանկարային ծրագրերին։