ուրբաթ, 23 հոկտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը։ Զրուցակիցները քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները։