չորեքշաբթի, 28 հոկտեմբերի 2009
Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման և աջակցման խորհրդի ընդլայնված նիստ ՀՀ վարչապետի նախագահությամբ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգագացման և աջակցման խորհրդի ընդլայնված նիստ` վարչապետ« ՏՏԶԱԽ-ի նախագահ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ։ Խորհրդի օրակարգում ընդգրկված էին հարցեր« որոնք վերաբերում էին ՏՏԶԱԽ-ի նախորդ նիստի հանձնարարականների կատարմանը։ Հանձնարարական է տրվել վերջնականապես կարգավորել ՀՀ օրենքով չնախատեսված ապրանքների համար մաքսակետերում որոշ դեպքերում առկա սերտիֆիկատ պահանջելու և այդ մասին ներմուծողներին հետագայում հարցում անելու խնդիրը։
«Startup» ընկերություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Նորարության և ձեռներեցության կենտրոնի կոնցեպցիան»« որը մշակել է հատուկ այդ նպատակով ներգրավված խորհրդատուն։
ՏՏԶԱԽ Ռազմավարական աշխատանքային խմբի ղեկավար պրն. Ա. Քուչուկյանը ներկայացրել է առաջնահերթությունների ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն« մասնավորապես ՀՀ-ում էլէկտրոնային կառավարման համակարգի և էլեկտրոնային հասարակության ձևավորման միասնական ժամանակացույցի վերաբերյալ։ Նա նաև մանրամասնել է կատարված մյուս աշխատանքները« որոնք նպաստում են կրթական ոլորտում համակարգչային գրագիտության տարածմանը։
Ուշագրավ է հատկապես «Ուսում 1» ծրագիրը« որը դեռ փորձարկման ու քննարկման փուլերում է։ Քննարկվել են այդ ծրագրի հաջորդ փուլերում մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու ուսումնական հաստատությունների ներգրավման հնարավորությունները։ Մի շարք հանձնարարականներ են տրվել պետական համապատասխան գերատեսչություններին։
Խորհրդի օրակարգի հարցերից է եղել նաև նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ-ի Սան Հոսե քաղաքում նախատեսվող «ԱրմԹեք 2009» կոնֆերանսի մանրամասների քննարկումը։ Առաջարկվել է« որ ՏՏ ոլորտի ընկերությունները գործնական մասնակցություն ունենան Սիլիկոնային հովտում հայաստանյան գրասենյակի ներկայության ապահովման աշխատանքներին։ Ներկաները մի շարք հարցեր են առաջադրել Սիլիկոնային հովտում նախատեսված միջոցառումներին Հայաստանի ներկայացման առումով։