Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մայիսի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշեց Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի N38 հասցեում գտնվող նախկին գեղարվեստի ուսումնարանի շենքը՝ 8 մլն 793 հազար 770 դրամ հաշվեկշռային արժեքով, հանել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ»-ի գույքի կազմից և նվիրաբերել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին՝ որպես բնակելի ֆոնդ օգտագործելու համար: Այն կտրամադրվի համայնքում բնակարանային հերթացուցակի 10 տոկոսի խմբում հաշվառված զոհված, հաշմանդամ ազատամարտիկների, ինչպես նաև ընդհանուր հերթացուցակում հաշվառված պատերազմի վետերանների և ռազմագերիների ընտանիքներին: Կառավարությունը իր պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին հատկացրեց 7 մլն դրամ՝ Կապան քաղաքում պետական կամ հասարակական կարիքների համար հողամաս վերցնելու կապակցությամբ բնակարանից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու նպատակով: Գործադիրը որոշեց, մի շարք համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով, Արագածոտնի մարզի Բայսզի և Ոսկեհատի գյուղական համայնքներին հատկացնել 0,5-ական մլն, Օհանավանի, Մուլքի և Նիգավանի գյուղական համայնքներին՝ 1,5-ական մլն, Արագածոտն գյուղական համայնքին՝ 1 մլն, Վարդենուտի գյուղական համայնքին՝ 3 մլն, Արեգի գյուղական համայնքին՝ 2,5 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նույն նպատակով Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքին հատկացվեց 10 մլն, Թումանյանի քաղաքային համայնքին՝ 12 մլն, Գուգարքի գյուղական համայնքին՝ 9 մլն, Ճոճկանի գյուղական համայնքին՝ 28 մլն, Շահումյանի գյուղական համայնքին՝ 7 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2003թ. մարտի 17-ի «Լիազորություն վերապահելու մասին» N331 որոշման համապատասխան, գործադիրը հանձնարարեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության և «Արմավիա» ՍՊԸ-ի միջև 2003թ. մարտի 14-ին նախաստորագրված օդուղիների հատկացման պայմանագրի համաձայն, «Արմավիա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ կառավարությանը 2003թ. վճարելիք գումարներից, դրանց ստացմանը զուգընթաց, 2003թ. երկրորդ եռամսյակի ընթացքում 646 մլն 26 հազար 750 դրամ վճարել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ին՝ ընկերության աշխատողների նկատմամբ 2003թ. մայիսի1-ի դրությամբ առկա պարտքի (առանց եկամտահարկի և սոցապահովագրության պարտադիր վճարի գումարի) 75 տոկոսը մարելու համար: Մնացած 25 տոկոսը մարելու համար հանձնարարվեց չորրորդ եռամսյակի ընթացքում վճարել 215 մլն 342 հազար 250 դրամ: Որոշվեց նաև 1 մլրդ դրամ ուղղել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի բյուջետային վարկերի կետանցված հիմնական գումարների մարմանը: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց օրենքով նախատեսված մանկական խնամակալական կազմակերպություններում վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանը: Նույն որոշմամբ հաստատվեց նաև մանկական խնամակալական կազմակերպություններում երեխաների տեղավորման և դուրս գրման կարգը: «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց «Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված, սակայն 2002 թ. բյուջետային տարում չօգտագործված գումարի դիմաց ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 10 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նույն որոշմամբ նշված ծրագրով 2003 թ. նախատեսված 10 մլն դրամը՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային հասարակական կազմակերպությունների Համակարգող խորհրդի 12.12.2000 թ. նիստի որոշման համաձայն, տրամադրվեց եզդիների ազգային միությանը՝ վերջինիս միջոցով բաշխելու նպատակով: ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, հաստատվեց բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը: Հանձնարարվեց առողջապահության նախարարին՝ իննամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ բնական բուժիչ ռեսուրսների նպատակային և գերակայական օգտագործման վերաբերյալ: Մի շարք այլ որոշումներով հաստատվեցին ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման, ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգերը, ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևը, սահմանվեցին ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակի կազմի և օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց նաև էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքերի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրօգտագործման նպատակներով ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման ժամանակավոր կարգը: Այսօրվա նիստում կառավարությունը սահմանեց «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող ՓԲԸ-ների կողմից 2003 թ. մատակարարվող ոռոգման ջրի սակագները: «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի կողմից ոռոգման համակարգերը շահագործող ՓԲԸ-ներին, ջրօգտագործողների ընկերություններին և դրանց միություններին ինքնահոս եղանակով մատակարարվող 1 խմ ջրի միջինացված սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սահմանվեց 70 լումա, մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի համար՝ 1 դրամ 20 լումա: «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի կողմից անմիջապես ջուր սպառողների կոոպերատիվներին (ՋՍԿ) մատակարարվող 1 խմ ջրի համար՝ 4 դրամ 20 լումա, իսկ ՋՍԿ-ների մեջ չներառված ջուր սպառողներին տրվող ոռոգման ջրի սակագինը կներառի նաև 1 խմ ջրի հաշվով ներտնտեսական ոռոգման ցանցերի շահագործման ծախսերը և կորուստները: Սակագինը նույնը կլինի նաև համապատասխան պետական, գերատեսչական, գիտահետազոտական հիմնարկներին և ընկերություններին, Երևանի քաղաքային և թաղային նշանակության կանաչ տարածքները սպասարկող ջրօգտագործողներին մատակարարվող 1 խմ ոռոգման ջրի համար: Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող հողատարածքների ոռոգման նպատակով, գործադիրը որոշեց 2003 թ. ոռոգման շրջանում Սևանա լճից ջրի բացթողման չափաքանակ սահմանել 120 մլն խմ-ը: Հանձնարարվեց բնապահպանության նախարարին, Սևանա լճից ջրի բացթողումն ապահովել՝ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: Գործադիրը հաստատեց նաև Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը: Կառավարությունը հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ միջազգային պարտավորություններից բխող պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածներում մտցնել ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն օտարերկրյա պետությունների դատարանների, միջազգային դատարանների կամ արբիտրաժների (որոնց մասնակից է Հայաստանը) գույքային վեճերի միջնորդ դատարանների վճիռների կատարման վերաբերյալ դրույթներ: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը: Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 1998 թ. սեպտեմբերի 7-ի N 556 որոշումը: Օրակարգում ներառված հարցերից հաստատվեց նաև «Ընկերությունների աջակցության գործակալության» միջոցով իրականացվող պետական պատվերի ծրագիրը: Կառավարության անդամները հավանություն տվեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման գործընթացի մասին 2003 թ. առաջին եռամսյակի հաշվետվությանը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը լիազորեց Երևանի քաղաքապետին, «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևան քաղաքի ճանապարհների վերանորոգման համար սարքավորումների մասին» համաձայնագրի շրջանակներում ստացված գույքը Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու և հավատարմագրային կառավարման հիմնադիր հանդես գալու համար: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն տվեց «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող գործարարներին մուտքի արտոնագրերի տրման ընթացակարգերի դյուրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց նաև Արամ Խաչատրյանի 100-ամյակին, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվերները: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը: «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը: Օրակարգում ներառված հարցերից կառավարությունը հաստատեց նաև պետական բյուջեի «Թանգարանների սուբսիդավորում» ծրագրով ՀՀ քաղաքաշինության նախարարության համար նախատեսված 11268,5 հազար դրամի բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ