ուրբաթ, 30 հոկտեմբերի 2009
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի անդամներին, ովքեր գտնվում են մեր երկրում` մասնակցելու Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական տարածաշրջանային 10-րդ ընդհանուր համաժողովին մասնակցելու նպատակով։
Կառավարության ղեկավարը ողջունելով հյուրերին, կարևորել է համաժողովի անցկացումն ու հետաքրքրվել դրա ընթացքով։ Համաժողովի մասնակիցները վարչապետին են ներկայացրել համաժողովի ընթացքն ու ձեռք բերած արդյունքները։ Հանդիպման ընթացքում գործընկեր արխիվների ներկայացուցիչները հայտնել են, որ ակտիվորեն գործակցում են Հայաստանի ազգային արխիվի հետ, որին փոխանցել են ուշագրավ պատմական վավերագրերի էլեկտրոնային պատճեներ։