Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հոկտեմբերի 2009

Վարչապետի շնորհավորանքներն ու գործնական առաջարկները ՀՀ շինարարների միության երրորդ համաժողովում


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարների միության երրորդ համաժողովին։ Ողջունելով ներկաներին կառավարության ղեկավարը ուշագրավ ելույթով ներկայացրել է իր մոտեցումները ՀՀ-ում շինարարության ոլորտի հետ կապված բարեփոխումների և ծրագրերի առնչությամբ։ «Շինարարությունը եղել և մնալու է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Դա նշանակում է, որ այն պետք է գտնվի մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես նշել է վարչապետը։ Քաղաքաշինության նախարարության հուսալի գործընկերը պետք է լինի ձեր միությունը։ Քաղաքաշինության նախարարությունը այս ոլորտի քաղաքականության պատասխանատուն է։ Դա նշանակում է, որ երկխոսություն պետք է լինի քաղաքականության մշակող և իրականացնող մարմինների միջև»։
Տիգրան Սարգսյանը ընդգծել է Շինարարների միության վերահսկողական գործառույթի կարևորությունը. «Կարծում եմ, Շինարարների միությունը պետք է ակտիվացնի մասնագիտական իր առաքելությունը։ Մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը ձեզ հետ, ինչպես նաև պատրաստ ենք ընդունել ձեզնից քաղաքաշինության ծրագրերի ռազմավարության մասով առաջարկություններ։ Այդ առումով ես կցանկանայի, որպեսզի երրորդ համագումարը այս խնդիրը դարձնի իր քննարկման առարկան, և ստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ, որը կկազմի միության աշխատանքների ծրագիր»։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև հայաստանյան և միջազգային արդի քաղաքաշինության ընդունված չափանիշների համապատասխանությանը. «Քաղաքաշինության մեր քաղաքականությունը պետք է համապատասխանի ժամանակակից աշխարհի լավագույն ստանդարտներին։ Դա նշանակում է, որ պարտավոր ենք քննադատական վերլուծության ենթարկել այն իրավիճակը, որ ստեղծված է այսօր քաղաքաշինության բնագավառում` սկսած նորմատիվային փաստաթղթերից, կառավարության որոշումներից, օրենսդրական բազայից, ավարտած` քաղաքաշինական պրակտիկայով։ Այդ տեսակետից ձեր վերլուծական նյութերը խիստ կարևոր կլինեն մեզ համար։ Այսօր բավականին լուրջ խնդիր ունենք ՀՀ-ում ներդնել քաղաքաշինական լավագույն ստանդարտներ, մասնավորապես, որպես թիրախ, մենք ընտրել ենք Եվրամիության դիրեկտիվները, որոնք կարգավորում են այս ոլորտը և փորձագետների գնահատմամբ ժամանակակից քաղաքաշինության լավագույն պրակտիկայից են բխում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բնագավառում մենք ունենք լուրջ բաց, որը պետք է ձեզ հետ միասին լրացնենք։ Բազմաթիվ քաղաքաշինական ստանդարտներ դեռևս ՀՀ-ում ընդունված չեն և չեն կիրառվում։ Այստեղ պետությունն ունի ձեր օժանդակության կարիքը։ Եթե դուք ստեղծեք մասնագիտական աշխատանքային խմբեր` հրավիրելով լավագույն մեր մասնագետներին, ապա համոզված եմ, որ այդ աշխատանքը օգտակար կլինի այս ոլորտում բեկումնային զարգացումներ ապահովելու համար։ Նմանատիպ ծրագրեր արդեն իսկ մշակվում են քաղաքաշինության նախարարության կողմից, և մենք ձեզ հրավիրում ենք մասնակցելու նաև այդ ծրագրերի մշակմանը։ Գիտեմ, որ ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների ներդրումը նոր խնդիրներ է ստեղծում` առաջին հերթին պետության համար։ Մենք պետք է ի վիճակի լինենք իրավական դաշտ ստեղծել, որը հաշվի է առնում ժամանակակից քաղաքաշինության առանձնահատկությունները։ Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մենք էական շեշտադրում պետք է անենք մեր շինարարների կադրերի վերապատրաստման վրա։ Անհրաժեշտ է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, մեր շինարարներին հասցնել ժամանակակից աշխարհի նորագույն շինարարական գիտելիքները։ Կարծում եմ, որ Շինարարների միության կարևորագույն առաքելություններից մեկը կայանում է հենց այդ գործառույթի` դասընթացներ, սեմինարներ կազմակերպելու և անցկացնելու մեջ։
Հարգելի գործընկերներ, ես չափազանց կարևորում եմ ձեր կազմակերպության այս համագումարը, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք և հավաստիացնում եմ ձեզ, որ այն առաջարկությունները, որոնք կմշակվեն ձեր կողմից, կդառնան կառավարության լուրջ քննարկման առարկան։
Շնորհավորում եմ ձեզ համագումարի կապակցությամբ և ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք», ասել է ՀՀ վարչապետը։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ