երկուշաբթի, 2 նոյեմբերի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդի երիտասարդության և սպորտի հարցերով դիրեկտորիատի ղեկավար Ռալֆ Ռենե Վայնգարդներին։
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարն ասել է, որ ցանկացած պետության համար երիտասարդության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Վարչապետը կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս օգտագործել ԵԽ-ի փորձը համատեղ ծրագրեր իրականացնելիս և խորացնել համագործակցությունը։
ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ տպավորված է Հայաստանի իշխանությունների ու կառավարության կողմից երիտասարդական քաղաքականությանը տրամադրվող ուշադրության ու օժանդակության համար։ Ռալֆ Ռենե Վայնգարդները կարևորել է այն դերակատարությունը, որ ունեն հայ երիտասարդները հակամարտությունների կարգավորման ու միջմշակութային երկխոսության զարգացման գործում։
ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ԵԽ ներգրավածությունն ու դերակատարությունը տարածաշրջանային երիտասարդական երկխոսության խթանման գործում պետք է մեկ աստիճան բարձրանա և, եթե լինենեն նման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց։