ուրբաթ, 6 նոյեմբերի 2009
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման հեղինակային հսկողության օժանդակ ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մանկաբարձական բաժանմունքի ծնարանային բլոկի երկրորդ հարկի վերանորոգման ծրագիրը։ Հաստատվել են նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան ծնարանային և վիրահատական բաժինների հիմնանորոգման նախագծման ծրագրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող միաբանական շենքը վանատանը կապող սրահի կառուցման և «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի համար ուսումնական դասագրքերի տպագրման ծրագրերը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցե¬ներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։