Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 նոյեմբերի 2009

«Արմթեք»-ը` վերալիցքավորման և Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրերը վերանայելու հնարավորություն


Ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Արմթեք 2009» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռենեսանս» և «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին։
Սան Հոզեի «Ֆեյրմոնթ» հյուրանոցում կայացած «Արմթեք 2009» համաժողովի գալա ընդունելության ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Կառավարության ղեկավարը նշել է. «Ակնհայտ է, որ «Արմթեքը» պետք է զարգանա և կատարելագործվի։ Այս երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար։ Առաջինը ` այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծում մեր տնտեսական թիմի համար ճշգրտելու Հայաստանում մեր անելիքը։ Հայաստանի դերի, նշանակության, ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել, մեր ծրագրերի որոշ կետեր էլ քննություն են բռնում, և դրանք պետք է ուժեղացնենք, ամրապնդենք։ Այսօրվա ելույթներից մեկում մի հետաքրքիր ձևակերպում կար` անցյալը այսօր է, իսկ ապագան վաղն է։ Այս ձևակերպման մեջ արտացոլվում է արագ փոփոխությունների գաղափարը։ Սա ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն է։ Մենք պետք է պատրաստ լինենք արագ փոփոխություններին»։ Վարչապետը նշել է, որ Սիլիկոնային հովտում գտնվելու ընթացքում պարզ է դարձել ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի մասով ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ «Դրանք արդեն հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել, ասել է վարչապետը։ Պարզվում է, որ մենք պետք է վերալիցքավորվենք, ինչի հնարավորությունը տալիս է «Արմթեքը»։ Երկրորդ, մեր հանդիպումների ժամանակ խոշոր ընկերություններից մեկի հետ առաջ քաշվեց գաղափար, որն ինձ առաջին փուլում ապշեցրեց, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան։ Աշխարհը դառնում է շատ փոքր, գլոբալ ընկերությունները մրցակցում են այդտեղ։ Արդեն ազատ տեղ չի մնացել »։
Վարչապետն ընդգծել է երրորդ եզրակացությունը. «Աշխարհի գլոբալ ընկերությունների մեջ մրցակցությունը գնում է ոչ թե այսօրվա շուկայում տարածք գտնելու համար, քանի որ ազատ տարածք չկա։ Ավելին, ապագայի շուկայում էլ արդեն բոլոր տարածքները զբաղված են, ինչը «Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը» դարձնում է խիստ արդիական, որովհետև բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում ենք դիրքավորվել, զբաղված են այսօր և վաղը։ Մենք ուշացել ենք` նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերական առավելությունը»։ Վարչապետն առանցքային է համարել հարցը, թե ո՞րն է մեր երկրի տեղն ապագա աշխարհում. «Ոչ մի գլոբալ ընկերություն մեր փոխարեն չի մտածում, նրանք մտածում են իրենց բիզնեսի մասին։ Իսկ հարցի պատասխանը գտնելուն պետք է օժանդակի «Արմթեքը»։
Վերջին օրերի հանդիպումների և քննարկումների համատեքստում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայկական աշխարհին. «Հայկական աշխարհը իրականություն է։ Արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհը դա ցուցադրեց։ Մեզ պետք է հետաքրքրի ոչ թե հայկական աշխարհի ձևավորման խնդիրը, որովհետև այն կա, այլ դրա ապագան. ինչպիսի փոփոխությունների մենք պետք է ենթարկվենք, ինչպես պետք է փոխենք Հայկական աշխարհի ավանդական կառույցները, մեր երկիրը»։
ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրներին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու ՀՀ Նախագահի` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված նախաձեռնությունը։ Վարչապետի ելույթն արժանացել է ներկաների ջերմ ընդունելությանը։
Աշխատանքային այցի վերջին օրը Տիգրան Սարգսյանն այցելել է Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, շրջել ընկերությունում, ծանոթացել նրա ծրագրերին, հնարավորություններին։ Վարչապետը գրառում է թողել պատվո հյուրերի համար նախատեսված հուշապատին։ Ինկուբատորի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Plug and Play-ի համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ ինկուբատորի կողմից ծրագրերի կազմման ու իրականացման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթն ամբողջությամբ

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ