Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 նոյեմբերի 2009

Կառավարությունն ընդունել է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու հայեցակարգը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին և ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին պարտավորեցրել մեկամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակացույցը։ Քանի որ հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնումը և որակի բարձրացումը այժմ կիրառվող անալոգային տեխնոլոգիայի պայմաններում հնարավոր չէ և ոլորտի զարգացումը պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ընդունված որոշումը նպատակ ունի ապահովել բազմաբովանդակ հեռուստառադիոհեռարձակման հասանելիությունը և մատչելիությունը, ինչպես նաև տեղեկատվական շուկայի զարգացումը և ազատ մրցակցության ապահովումը։ Որոշման ընդունման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուզում եմ արձանագրել, որ այս հարցը դարձել է հանրային քննարկման և բանավեճի առարկա այն պատճառով, որ մենք Ազգային Ժողով ներկայացրեցինք մի օրենք, որով հստակեցրեցինք, թե ինչպիսին պետք է լինի մրցույթների ժամանակացույցը։ Մեր շարժառիթները շատ պարզ էին և հասկանալի։ Դրանք հիմնավորված էին այն կարողություններով, որոնք այս պահին ձևավորված են Հայաստանի Հանրապետությունում, այն պարտավորություններով, որ մենք ստանձնել էինք և թվայնացման անցնելու և տեխնիկապես այս գործընթացը ավելի գրագետ կազմակերպելու նպատակով։ Քանի որ բուռն քննարկում ծավալվեց, և հանրությանը մտահոգում էր այն, թե արդյո՞ք այստեղ չկա քաղաքական ենթատեքստ, մենք հրավիրեցինք նաև միջազգային փորձագետների։ Եվրամիության ֆինանսավորմամբ փորձագետները ուսումնասիրեցին ստեղծված իրավիճակը և կառավարության կողմից ներկայացված օրենքը, ինչպես նաև ընդունված որոշումները։ Եվրամիության ուղարկած փորձագետը տվեց դրական եզրակացություն, որ մեր մոտեցումն արդարացված և ճիշտ մոտեցում է։ Մենք, ըստ էության, այլընտրանք չունեինք, և այս հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, պատասխանում է այն հարցերին, թե ինչպես ենք իրականացնելու թվայնացումը»։


Ներդրումային ծրագրեր և նոր աշխատատեղեր

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքը և ղեկավարվելով իր ավելի վաղ ընդունած որոշմամբ, որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2009թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2010թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012թ. հոկտեմբերի 12-ը, հավանություն տվել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիտորինգի համակարգի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ Որոշումը ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներմուծել թռչնամսի և ձվի արտադրության ծավալների ընդլայնման և եգիպտացորենի վերամշակման ժամանակակից սարքավորումներ։ Ինչպես ընդլայնվող, այնպես էլ եգիպտացորենի մշակման նոր արտադրամասերում կստեղծվի 230 նոր աշխատատեղ` նպաստելով գյուղական համայնքներում գյուղացիների հիմնական խնդիրներից մեկի` գործազրկության հարցի լուծմանը և ապահովելով 70 հազար դրամ միջին աշխատավարձ։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել 1.04մլն եվրո ներդրում, որից սեփական միջոցներով արդեն իսկ ներդրվել է մոտ 360 հազար եվրո։ Ընկերությունը ծրագրում է ներդրման նպատակով սեփական միջոցներից հատկացնել գումարի 50 տոկոսը։ Ներդրվող գումարը հիմնականում ուղղվելու է նոր գերմանական արտադրության սարքավորումների ձեռքբերմանը։
Կառավարությունն իր նիստում հաստատել է 2010-2011թթ. ՀՀ տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Նախատեսվել է հակակարկտային կայանքներն առաջին հերթին տեղադրել կարկտավտանգ և ինտենսիվ գյուղատնտեսության մշակության տարածքներում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ խնդրի լուծման նպատակով կատարվում են մեծածավալ ներդրումներ` շուրջ մեկ միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հակակարկտային աշխատանքները կկազմակերպվեն ավելի արդյունավետ և նպատակաուղղված։


Արդյունավետ հսկողություն ռազմական արտադրանքի ոլորտում

Իր ութ որոշումներով գործադիրը հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, այդ արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, դրա առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը։ Գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար կառավարությունը համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ մաքսային սահմանով ռազմական տեխնիկայի և մարտական զենքի, զինամթերքի, մասերի ու պարագաների տեղափոխման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի N960-Ն որոշումը։ Որոշումներով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջները բավարարող և համապատասխան լիցենզիա ստացած անձանց։ Հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար սահմանվել են որոշակի պահանջներ, որոնք մինչև վերը նշված գործողությունների կատարումը լիցենզավորված անձին պարտավորեցնում են ստանալ լիցենզավորող մարմնի թույլտվությունը։ Որոշումների ընդունումը հնարավորություն կընձեռի հաշվառել նման գործունեությամբ զբաղվող անձանց, ինչն արդյունավետ հսկողություն իրականացնելու կարևոր նախադրյալ է։ Պետությունը հնարավորություն է ստանում հսկողություն իրականացնել նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման նկատմամբ, ինչը մեծ կարևորություն ունի միջազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։

 

Արձանագրային որոշումներ

Կառավարությունն իր նիստում ի գիտություն է ընդունել «Պետական մարմինների կողմից մարզերում համապատասխան գործունեության իրականացման համար ՓՀԵԿ-երին հանքարդյունաբերության նպատակով և հանքուսումնասիրության նպատակով տրամադրվող լիցենզիաների, մարզի տնտեսական ակտիվության վրա դրանց ազդեցության և ուսումնասիրության արդյունքների վերլուծությունը։ Փաստաթղթի նպատակն է մարզերի տնտեսական զարգացման գործընթացում շեշտել և բարձրացնել լիցենզավորված կազմակերպությունների դերակատարումը։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգին։ Այս որոշման ընդունումը կնպաստի բնապահպանական կրթության և դաստիարակության դերի բարձրացմանը ազգային ընդհանուր կրթական համակարգում, մատաղ սերնդի, ամբողջ հասարակության էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, բնապահպանական կրթության և դաստիարակության որակական ցուցանիշների բարելավմանը և աստիճանական համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, ինչպես նաև հասարակական կարծիքի ինստիտուտի ձևավորմանը և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել օրենքի նորմերի միջև եղած ներքին հակասությունները, օրենքի նորմերի տարաբնույթ ընթերցումներն ու անհստակությունները, լուծել օրենքի կիրառման ընթացքում բացահայտված գործնական խնդիրները։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Գործադիրը մի շարք հակասություններ է մատնանշում նշված օրենքներում և առաջարկում վերացնել դրանք։
ՀՀ կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկու փաթեթները, որոնցով լուծում է տրվում առևտրային ընկերությունների գործունեության ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ներկայացված նախագծերը, գործադիրը արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագծերը։ Կառավարությունը նույնաբովանդակ եզրակացություն է տվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը, ամրագրելով «ազգային» և «ակադեմիական» կարգավիճակները, կնպաստի դրանք ունեցող մշակութային կազմակերպությունների նկատմամբ անհրաժեշտ պետական աջակցություն և վերաբերմունք դրսևորելուն։
Կառավարության հավանությունն է ստացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում է սահմանել մի դրույթ, որի համաձայն տոհմային թռչնաբուծության զարգացման համար սահմանված ԱԱՀ գծով արտոնությունը կվերաբերի միայն տոհմային թռչունների ներմուծմանը, մինչդեռ այժմ գործող օրենքով տոհմային և ոչ տոհմային թռչունները տարանջատված չեն։
Գործադիրը ներկա փուլում աննպատակահարմար է համարել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել իր 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 139-րդ կետը, քանի որ ներկայումս հնարավոր չէ ապահովել դրանից ակնկալվող արդյունքը։ Այդ միջոցառումը` «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագծի մշակումը, նախատեսված էր նաև սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարությամբ, ուստի օրինաչափ կլինի, եթե օրինագիծն ընդունվի ռազմավարության նախագծի ընդունումից հետո։
Կառավարությունը որոշել է ֆինանսավորել 2009թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը, վաղաժամկետ դադարեցված համարել Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել ղեկավարի արտահերթ ընտրություն և ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված տեր Բաբկեն քահանա Ստեփանյանին, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տվել ՀՀ երեք քաղաքացու։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ