երկուշաբթի, 16 նոյեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաև ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ։