Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 մայիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը 2002-2003թթ. ուսումնական տարվա շրջանավարտներին Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ, նաև՝ ձեր ուսուցիչներին ու ծնողներին, այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու և ստացած գիտելիքներով ձեր կյանքում նոր Էջ բացելու առթիվ: Համոզված եմ, որ իբրև ազատ ու անկախ Հայաստանում մեծացող սերունդ, դուք կյանք եք մտնում առավել անկաշկանդ մտածողությամբ, մեր անցած հերոսական մաքառումների քաջ գիտակցումով, ու պետության քաղաքացի լինելու պատասխանատվության զգացումով: Կրթված սերունդը միայն կարող Է լինել մեր երկրի հզորացման ու բարգավաճման երաշխիքը: Դուք այդ հնարավորություններն ու կարողություններն ունեք: Ես հավատում եմ մեր պետության ապագային, որի կերտողը դուք եք լինելու: Վստահ եմ, որ կկարողանաք արժանապատվորեն ապրել, սեփական ուժերով հարթել ձեր ուղին: Բարի երթ ձեզ՝ ձեր ինքնուրույն կյանքում և հաջողություններ՝ նպատակների իրականացման ճանապահին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ