Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 նոյեմբերի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի խոշոր բուժհաստատությունների և մարզային չորս բուժհաստատությունների տնօրեններ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության և սպասարկման փոխհատուցման համավճարային սկզբունքի ներդրման նպատակով առաջարկվող տարբերակներ։
Խոսվել է պետական պատվերի համակարգի բարեփոխման խնդիրների, ստվերայնության վերացման, առողջապահական ապահովագրության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման ու համայնքային բյուջեներում առողջապահության մասով հնարավոր ֆինանսավորման ներառման մասին։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ առողջապահական բարեփոխումները պետք է լուծեն ոլորտում առկա ֆինանսական խնդիրները։ Պետությունը պետք է կարողանա պետպատվերի շրջանակներում բուժհաստատություններին վճարել մատուցված ծառայությունների շուկայական գինը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ պետական պատվերի շրջանակներում համապատասխան բժշկական օգնություն ստանան բնակչության սոցիալապես անապահով շերտերը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսում են նաև միջազգային փորձագետներն ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները։
ՀՀ վարչապետը ընդգծել է, որ պետք է ֆինանսապես առողջացնել առողջապահության ոլորտը։ Նա հանձնարարել է առողջապահության նախարարին ամփոփել նկատառումները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ