Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 նոյեմբերի 2009

ՀՀ վարչապետն այցելել է «Գրանդ Քենդի» ձեռնարկություն


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության գործընթացին։
ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնել հիմնականում հայկական հումքը, որովհետև դա խթանում է տարբեր, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացումը։ Կարծում եմ` այդ տեսակետից բավականին լավ հեռանկարներ են բացվում «Գրանդ Քենդի»-ի համար, որովհետև ներքին համագործակցությունը ուժեղացնելով, «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, որը նրա համար ստեղծում է մրցակցային առավելություններ»։
ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև լրագրողներից մեկի հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, օրինակ` «Բելոչկա», «Կրասնայա շապոչկա», ինչի արդյունքում ռուսական և ուկրաինական նույնանուն արտադրատեսակները չեն կարողանում Հայաստան ներկրվել։ «Դա շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է։ Մենք պետք է հետևենք, որպեսզի մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում, որովհետև մրցակցությունից շահում են մեր սպառողները, մեր քաղաքացիները։ Պետությունների խնդիրն այն է, որպեսզի խաղի կանոները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը և կարող է այս կամ այն արտադրողին շուկայից դուրս մղել։ Բնականաբար, հետևելու ենք, որ կանոնները չփոխվեն, կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին», ամփոփել է Տիգրան Սարգսյանը։

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ