Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 նոյեմբերի 2009

Այց ՀՀ ԱՆ Դեղագործական և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղագործական և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին։
Այնուհետև փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները։ ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիններիս լուծման հնարավոր ուղիները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը, կարևորել է կենտրոնի դերը, համարելով այն տարածաշրջանում բացառիկ, իսկ ամենակարևոր արժեք է համարել կենտրոնի բարձրորակ մասնագետներին, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից չափանիշներին։
Վարչապետը խոսել է նաև խնդիրներից. «Անհրաժեշտություն կա, մի կողմից` ժամանակակից սարքավորումներով հագեցնել կառույցը, մասնագետներին վերապատրաստում անցնելու հնարավորություն տալ։ Բնականաբար, աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն շուկայում նմանատիպ մասնագիտություններ ունեցող կառույցների համեմատությամբ։ Ինչպես նաև դուք տեսնում եք, որ շենքային պայմանները չեն բավարարում ժամանակակից պահանջներին, և այս հիմնական խնդիրներն են, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում»։
Վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը և հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանը և կառավարությանը։ «Այսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետև դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է։ Մասնավորապես ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գները և վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաև այդ ոլորտում և, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի», եզրակացրել է կառավարության ղեկավարը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ