չորեքշաբթի, 25 նոյեմբերի 2009
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարություններին ընդառաջ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունները կազմակերպող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի տոնական միջոցառումները մեր հարգանքի տուրքը մատուցելու բացառիկ հնարավորություն են համաշխարհային պատերազմի մասնակիցներին, ովքեր այսօր մեզ հետ են և հիշելու նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել հաղթանակի համար»։
Նիստում քննարկվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում հաստատված հոբելյանական միջոցառումների ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը, ինչպես նաև հաստատվել է 1941-1945թ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագիրը։
Միջոցառումների պատճաշ կազմակերպման և իրականացման համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական գերատեսչությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։