Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 դեկտեմբերի 2009

Կմշակվի ռազմավարական ծրագիր պատմական Կարմիր բլուրը պահպանելու և գրավիչ դարձնելու համար


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:
«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վարչապետին ներկայացրել է հնավայրի խնդիրները և հիշեցրել, որ պատմական այս վայրն այսօր խիստ հետաքրքրական է հատկապես գիտական ուսումնասիրությունների համար, քանի որ մ.թ.ա. 6-րդ դարում կառուցված Թեյշեբաինիի ամրոցն անաղարտ պահպանված է: Ստեղծված իրավիճակի պատճառով Կարմիր բլուրում պեղումներն այսօր դադարեցված են:
Ի՞նչ ապագա կարող է ունենալ պատմական այս հնավայրը, և որո՞նք պետք է լինեն այն «վերակենդանացնելու» ու պահպանելու առաջին քայլերը. այս հարցերը պարզելու համար վարչապետն առաջին խորհրդակցությունն անցկացրել է հենց բլուրի տարածքում` մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ գերեզմանի և բլուրի սահմանազատման խնդիրը կարգավորվել է:
Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ այս փուլում կառավարության համար առաջնահերթ է հնավայրի պահպանության կազմակերպումը. «Մոտակա ամիսներին կմշակվի ռազմավարական ծրագիր, որով երեքհազարամյա պատմություն ունեցող մշակութային արժեքը նախ կպահպանենք, իսկ ավելի ուշ` կփորձենք գրավիչ դարձնել տուրիստների համար»: Վարչապետը հավելել է նաև, որ Ասիական Բանկի հետ պայմանավորվածության համաձայն, Կարմիր բլուրի սահմանով ճանապարհ է կառուցվելու, ինչը նույնպես նպաստելու է, որ տարածքը գտնվի ուշադրության կենտրոնում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ