Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 դեկտեմբերի 2009

Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարման խորհուրդը քննարկել է «ՀՀ ոռոգման և դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգը, որի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Խնդրի շուրջ ծավալվել է շահագրգիռ կողմերի մտքերի փոխանակություն, որն ամփոփելով, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների հետ ևս մեկ անգամ քննարկել փաստաթուղթը և ներկայացնել հաջորդ նիստին։
Օրակարգի հաջորդ հարցը, որը վերաբերում էր «ՀՄՀ-Հայաստան» կազմակերպության Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնմանը, խորհուրդն ընդունել է ի գիտություն։
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել «ՀՄՀ- Հայաստան» ծրագրի գնումների փոփոխված ուղեցույցին, գնումների պլանի փոփոխությանն ու հաստատմանը։
Անդրադառնալով «ՀՄՀ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի գործունեության տարեկան հաշվետվությանը, կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հիմնադրամի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները և հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքները։
Կառավարման խորհուրդը քննարկել է հիմնադրամի աշխատանքների իրականացման հետ կապված մի շարք հարցեր և Շահառուների խորհրդի հետ կապված խնդիրներ։
Խորհուրդը հաստատել է նաև Սպիտակի ինքնահոս համակարգի վերականգնման պայմանագիրը։
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ