հինգշաբթի, 3 դեկտեմբերի 2009
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Կենսաթոշակային բարեփոխումների Հանրային իրազեկման ծրագրի իրականացման աշխատանքային խումբը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«Կենսաթոշակային բարեփոխումներ. ի՞նչ է ենթադրում կառավարության նոր ռազմավարությունը»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը։