երկուշաբթի, 7 դեկտեմբերի 2009
Հարգանքի տուրք 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է 1988 թվականի երկրաշարժից տուժած շրջաններ` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Սպիտակ քաղաքի Սբ. Հարություն եկեղեցում վարչապետը մասնակցել է երկրաշարժի զոհերի հիշատակին տրվող սուրբ և անմար պատարագին։ Վարչապետը և նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր, այցելել Սբ. Աստվածածին եկեղեցի։ Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարի առջև այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը և մասնակցել այնտեղ կազմակերպված արարողությանը։