երկուշաբթի, 7 դեկտեմբերի 2009
Ցավակցություն Ռուսաստանի Դաշնության վարչապետին և ռուս ժողովրդին
Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կատարված ողբերգության կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին։ Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին Պերմում կատարված ողբերգության կապակցությամբ։ Ռուս ժողովրդի հետ միասին սգում ենք ավելի քան հարյուր մարդու ողբերգական մահը։
Խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները, մխիթարանքի և սրտակցության խոսքերը սգակիր ընտանիքներին»։