Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 դեկտեմբերի 2009

«Մարդու իրավունքների պաշտպանությունը` բոլորիս համար էություն և անհրաժեշտություն». Տիգրան Սարգսյան


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանին, որը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։
Ողջունելով Միջազգային և տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներին` վարչապետը մասնավորապես նշել է. «Պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ և ծրագրեր, որպեսզի լուսավորության և կրթության ճանապարհով մարդկությունն ըմբռնի մարդու իրավունքների էությունը, դրա համար ստեղծվեն համապատասխան միջավայր և հնարավորություններ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված արժեհամակարգը պետք է դառնա յուրաքանչյուրիս էությունը, օդի և ջրի նման անհրաժեշտություն, առանց որի մենք չենք կարող բարեկեցիկ կյանք պատկերացնել։ Հասկանալի է, որ ժամանակակից հասարակությունն առանց մարդու իրավունքները հարգելու չի կարող զարգանալ։ Կրթություն և գիտելիք ստացող մարդը, որ հանդիսանում է ժամանակակից հասարակության շարժիչ ուժը, չի կարող կյանքը պատկերացնել առանց ազատությունների։ Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարողանա իրացնել իր սահմանադրական իրավունքները, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ արտացոլված են Մարդու իրավունքների հռչակագրի 30 հոդվածի բոլոր դրույթները»։
Կառավարության ղեկավարը կարևորել է 2010 թվականին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագան» ֆորումը։ Նա խոսել է նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում առկա մի նոր համագործակցության` «Եվրամիություն-Հայաստան» մարդու իրավունքների ծրագրի նշանակության մասին` ընդգծելով, որ «նմանատիպ միջոցառումները կարևոր ազդակներ են հաղորդում մեր հանրությանը, մեր քաղաքացիներին»։
«Լուսավորության և կրթության ճանապարհով մենք Հայաստանի Հանրապետությունում կկարողանանք տարածել մարդու իրավունքները հարգելու գաղափարախոսությունը` դարձնելով այն բոլորիս համար էություն և անհրաժեշտություն», ողջույնի խոսքն ամփոփել է վարչապետը և կլոր սեղանի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ