Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 դեկտեմբերի 2009

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 18 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող`
 Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Բ» մասնաշենքի մասնակի վերանորոգման նախագծման, Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման նախագծման և «Օրորոց» ծրագրերը,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Գևորգյան հոգևոր ճեմարանի երկրորդ մասնաշենքի և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարության համար ամրանների ձեռք բերում» ծրագրի,
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Զեյթուն բարեկարգում» և «Վանաձորի «Տարոն-3» նորակառույց թաղամասի ընտանիքներին կահույքի և կենցաղային տեխնիկայի նվիրաբերման» ծրագրերը,
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Անվտանգ մայրություն, առողջ մանուկ, երջանիկ ընտանիք» ծրագիրը,
«Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալ-մանկավարժական աջակցություն երեխաներին» և «Գյումրու թիվ 11 նախակրթարանի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում» ծրագրերը,
«Աքուաթիքս Արմենիա, ինկ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Խաղահրապարակ Նոր-Նորքի երեխաներին» ծրագիրը,
«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.» ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Վաղ մանկության առողջություն» ծրագիրը,
«Երեք ավտոմեքենա Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերի համար» ծրագիրը,
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի գործունեությանը» ծրագիրը,
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում իրականացվող «Առաջին օգնություն» դասընթացի անցկացում» ծրագիրը,
«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը,
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը,
«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` Վանաձորի տարեցների տան լվածքատան համար լվացքի մեքենայի ձեռքբերման ծրագիրը։
«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող «Նվերներ Հայաստանի երեխաներին» ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ