երեքշաբթի, 15 դեկտեմբերի 2009
Այցելություն Կոտայքի տարածքային հարկային տեսչություն
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգված շենք։ Վարչապետը շրջել է շենքում և ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։ Շենքը հիմնանորոգվել է հարկային բարեփոխումների շրջանակներում, վերազինվել համակարգչային նոր տեխնիկայով։ Տեսչությունը սպասարկում է երկու քաղաքային և 30 գյուղական համայնքների 5170 հարկ վճարողների։