չորեքշաբթի, 16 դեկտեմբերի 2009
Ընդունելություն կառավարության ղեկավարի մոտ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։