Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 հունիսի 2003

Հունիսի 3-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեվի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Սերգեյ Եպիֆանցևը, ՌԴ նախագահի Գլխավոր վերահսկողական վարչության Հարավային օկրուգային տեսչության վարչության պետ Լեոնիդ Շատվորյանը, Դոնի Ռոստովում ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Սոլոցինսկին, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Վլադիմիր Բոլդիրևը, Ռուսաստանի Հարավում հայ առաքելական եկեղեցու թեմական ժողովի նախագահ Նիկոլայ Քոչյանը, երեխաների պաշտպանության միջտարածաշրջանային ոչ առևտրային բարեգործական հիմնադրամի ղեկավար Տամարա Կազանցևան, Ստավրոպոլի, Կրասնոդարի նահանգների և Ռոստովի մարզի վարչական ապարատի, գործարար շրջանների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում Վիկտոր Կազանցեվը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, կառավարության անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, կլինեն Գյումրիում, Էջմիածնում, արտադրական ձեռնարկություններում, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում, կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վիկտոր Կազանցեվի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից կմեկնի հունիսի 5-ի երեկոյան:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ