ուրբաթ, 18 դեկտեմբերի 2009
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ կառավարությունում
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների կատարման ընթացքի մասին խորհրդի անդամների հաղորդումները, ինչպես նաև որոշվել է համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 2009 թ. հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման 5-րդ կետի պահանջների` մինչև 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության 2009 թ. միջոցառումների իրականացման արդյունքները։
Քննարկվել են ՀՀ քաղաքական գործունեության թափանցիկության մասին հայեցակարգի նախագիծը և դրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերի հիմնական դրույթները։ Հանձնարարվել է Եվրամիության խորհրդատվական խմբի հետ ևս մեկ անգամ անդրադառնալ հիշյալ հայեցակարգի դրույթներին և դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել են նաև «ԳՐԵԿՈ»-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Հանձնարարվել է վարչապետին ներկայացնել պարտավորությունների կատարման ժամանակացույց։