Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 դեկտեմբերի 2009

Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,  վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «ՀՀ ոռոգման և դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգի հաստատմանը։ Նախորդ նիստում հանձնարարվել էր համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների հետ ևս մեկ անգամ քննարկել փաստթուղթը։ Այդ քննարկման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և նշել, թե ինչ փոփոխություններ են կատարվել հայեցակարգում։ Կառավարման խորհուրդը հաստատել է ներկայացված հայեցակարգը և առաջարկել առաջիկա ամիսների ընթացքում արդյունավետ աշխատանքներ տանել վերջնական փաստաթղթի և համապատասխան օրենսդրական ակտերի մշակման և ընդունման ուղղությամբ։ Խորհուրդը հաստատել է նաև ՀՄՀ-Հայաստանի 14-րդ հատկացման հայտը, համաձայն որի 2010 թ. առաջին եռամսյակում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային է ներկայացվել 11,771,871 ԱՄՆ դոլարի հայտ։ Նշված հայտի շրջանակներում նախատեսվում է առկա պայմանագրերի ներքո շարունակել շինարարական աշխատանքները, այն է` 17 պոմպակայանների վերականգնում, 5 ինքնահոս և 6 մայր ջրանցքների վերանորոգում, ինչպես նաև սկսել աշխատանքները Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի որոշ համայնքներում ներքին ոռոգման ցանցի և Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ուղղությամբ։
Հատկացման հայտի ամբողջական փաթեթը ներառում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, հատկացման նախապայմանների հաշվետվությունը, աշխատանքային պլանը, ամփոփ եռամսյակային հաշվետվությունը և ցուցանիշների վերահսկման աղյուսակը, ինչպես նաև գնումների կատարման հաշվետվությունն ու գնումների պլանը։
Կառավարման խորհուրդը հաստատել է նաև «Երրորդ կարգի ջրանցքների վերականգման» առաջին փաթեթի և «Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգման» առաջին փաթեթի պայմանագրերը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ