ուրբաթ, 18 դեկտեմբերի 2009
Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին է հանձնել նախորդ օրը ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհված գեներալ-գնդապետի, իսկ ծառայության տնօրենի տեղակալներ Ռոմիկ Հարությունյանին և Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ-լեյտենանտի ուսադիրները։ Վարչապետը նաև հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ աշխատակիներին շնորհված պետական բարձր պարգևները։