Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 դեկտեմբերի 2009

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցի աջակողմյա ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման,
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցման,
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքների ոռոգման համակարգերի ուսումնասիրության ծրագրերը,
Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող
- «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը, որի նպատակն է գիտական դրամաշնորհներ տրամադրել ՀՀ գիտնականներին և գիտական խմբերին,
- «Կրթավճար» ծրագիրը, որի նպատակն է աջակցել կարիքավոր ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով,
- «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը, որի նպատակն է նպաստել միայնակ տարեցներին և հաշմանդամներին ամենօրյա տաք կերակրով ապահովելու միջոցով,
«Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` «Ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծում Գյումրի քաղաքում», «Աջակցություն անապահով ընտանիքներին», «Պողոսյան կրթահամալիր» և «Ամառային ճամբար» ծրագրերը,
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում» ծրագիրը,
«Արմենակ և Աննա Թադէոսեանների անվամբ բուժարան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոշ գյուղում պոլիկլինիկայի կառուցում» ծրագիրը,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հեռուստատեսության ենթաբաժնի համար կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների ծրագիրը,
«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` «Երևանի պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին բժշկական սարքավորման նվիրատվություն ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ