շաբաթ, 23 հունվարի 2010
Նախարարները շարունակում են հաշվետվություն ներկայացնել
Այսօր կառավարությունում շարունակվել է նախարարությունների 2009թ. գործունեության հաշվետվությունների ներկայացումը։
Համաձայնեցված աշխատակարգով, նախարարները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտներում առկա բացթողումները։ Վարչապետն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է. «Մենք անդրադառնում ենք 2009 թվականին կատարված աշխատանքներին, ձեռք բերված հաջողություններին, բացթողումներին և 2010 թվականի հիմնական երեք թիրախային խնդիրներին, որոնք գտնվելու են նախարարների անմիջական հսկողության տակ»։
Հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ արդարադատության, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության և արտաքին գործերի նախարարները։