հինգշաբթի, 28 հունվարի 2010
Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի բացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի բացմանը։ Ողջունելով ներկաներին, կառավարության ղեկավարը, նախ բոլորին շնորհավորել է Հայոց ազգային բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ, ապա նշել, որ կարևորում է Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մեր քաղաքացիներին։
Այնուհետև վարչապետը շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։