շաբաթ, 30 հունվարի 2010
Վարչապետը մասնակցել է տոնական միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ մասնակցել է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված աշխատանքների ցուցահանդեսին։ Վարչապետին ներկայացվել է ցուցադրությունը։ Գործադիրի ղեկավարը զրուցել է ներկայացված աշխատանքների հեղինակների հետ, պատասխանել լրատվամիջոցների` տոնի խորհրդին վերաբերող հարցերին։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Սիրահարների այգում» կազմակերպված տոնական համերգին։