Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 փետրվարի 2010

Թափանցիկություն, հրապարակայնություն և երիտասարդների առավելագույն ներգրավվածություն


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը նախագահել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության արդի վիճակը, հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները։ Զեկույցում նշվել է նաև, որ մարտի կեսերին տեղի կունենա հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ` «օնլայն» ռեժիմով ներկայացման, մրցութային ընտրության և դրամաշնորհների տրամադրման արդիականացված, հրապարակային և թափանցիկ համակարգի շնորհանդեսը։ Այս առնչությամբ վարչապետը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք երիտասարդական քաղաքականության այս ռազմավարությունից պետք է բխեցնենք ծրագրեր և միասին պետք է այդ ծրագրերին, անվանումներին և բովանդակությանը հավանություն տանք։ Հետո հայտարարելու ենք մրցույթ, որով պետք է ընտրենք այդ ծրագրի լավագույն կատարողին։ Առաջին անգամ մենք փորձելու ենք դա անել մաքսիմալ հրապարակային։ Դա ենթադրում է, որ ծրագրերի հաստատումն անելու ենք միասին։ Բոլորն օնլայն ռեժիմով հետևելու են այդ գործընթացին։ Հետագայում էլ հնարավորություն եք ունենալու հետևելու, թե ինչպես են հաղթողներն իրականացնում այդ ծրագրերը։ Եթե կլինեն շեղումներ, դուք ինքներդ կարող եք հայտնաբերել դրանք»։
Վարչապետը կարծիք հայտնեց, որ երիտասարդական կազմակերպությունների ներգրավվածությունն ապահովելու է, որ նրանք իրենց գործընթացի մասնակից զգան և համոզվեն, որ իրենք կարող են այս որոշումների վրա ազդել, իսկ նրանց առաջարկություններն անպայման քննարկման առարկա կդառնան։
Նիստում քննարկվել և հաստատվել է նաև խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագրի նախագիծը նախապատրաստող և խորհրդի աշխատակարգի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբերի կազմը։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ