Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 փետրվարի 2010

Նոր ծրագիրը կնպաստի հայ-իրանական մշակութային համագործակցության զարգացմանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԻԻՀ Նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիին։
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև մշակութային կապերի ամրապնդումը, նշելով, որ ժամանակակից աշխարհի խնդիրներից շատերի լուծման բանալին գտնվում է հոգևոր, մշակութային ոլորտում։ Կառավարության ղեկավարը կարևորել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ պաշտոնական այցերը, այդ թվում նշելով նաև վերջերս Երևանում տեղի ունեցած հայ-իրանական միջկա¬ռավարական հանձնաժողովի 9-րդ նիստը` ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի համանախագահությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև այս օրերին Թեհրանում կազմակերպվող ARMEX 2010 տնտեսական ֆորումին` Հայաստանի և Իրանի գործարարների մասնակցությամբ։
Անդրադառնալով հայ-իրանական մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակին` զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ «ՀՀ մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության միջև 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա փոխհամագործակցության հետագա զարգացման համար։
Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իրանի տարածքում հայկական պատմական և հոգևոր կենտրոնների պահպանման հարցում ԻԻՀ պատկան մարմինների գործունեության մասին։ Վարչապետը բարձր է գնահատել նաև Իրանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ և օգտվելով առիթից` շնորհավորել է իրանական պատվիրակությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ