ուրբաթ, 12 փետրվարի 2010
Այցելություն պանթեոն Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակի առթիվ
Այսօր լրանում է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրողի հիշատակին։
Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել նրա գրչի սիրահարները` մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ և աշակերտներ։ Ելույթով հանդես եկան Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը, իսկ անվանի դերասան Ազատ Գասպարյանը և Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաները հատվածներ արտասանեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից։