ուրբաթ, 12 փետրվարի 2010
Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի ներդրումային միջավայրի կառույցի ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ներդրումային միջավայրի կառույցի ղեկավար տիկին Սեսիլ Ֆրումանին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ու տեսչական բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր։