Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հունիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և նրա մասնաճյուղերի գործադիր տնօրեն Էդ Մելքերթին: Գոհունակություն հայտնելով ՀԲ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ համագործակցությունից, վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է շարունակելու և ավելի զարգացնելու փոխգործակցությունը՝ համատեղ մշակված ծրագրերի իրականացման համար: Ըստ նրա, Հայաստանում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքական համագործակցության հիման վրա ստեղծված կոալիցիոն կառավարությունը շարունակելու է իր աշխատանքը՝ նախորդ տարիներին նախանշված հիմնական ուղղություններով: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ նոր կառավարության գործունեության մեջ՝ հատկապես տնտեսական բարեփոխումների հարցում, կտրուկ փոփոխություններ չեն լինի, կպահպանվեն տնտեսության զարգացման այն առաջնահերթությունները, որոնք տեղ են գտել նաև ՀԲ-ի հետ մշակված ծրագրերում, այդ թվում՝ աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ընտրել է Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, Եվրամիությանն անդամագրվելու ուղին և այսուհետ ևս կառավարության ջանքերն ուղղված են լինելու այդ նպատակի իրագործմանը: Ըստ նրա, մեր երկրում առկա քաղաքական ու տնտեսական կայունությունը հնարավորություն կտա ավելի զարգացնելու նախորդ շրջանի ձեռքբերումները: ՀԲ-ի գործադիր տնօրեն Էդ Մելքերթը շնորհավորել է Անդրանիկ Մարգարյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու և կառավարությունում իր արդյունավետ աշխատանքը շարունակելու կապակցությամբ: Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀԲ-ում Հայաստանը ներկայացնելը, առավել ևս այն շրջանում, երբ երկիրը որոշակի առաջընթաց է արձանագրում տնտեսության զարգացման ոլորտում: Նրա խնդրանքով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանում անցկացված ընտրությունների, ժողովրդավարացման գործընթացի, աղքատության նվազեցման, հարևան պետությունների հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Եվրամիությանը Հայաստանի անդամագրման հետագա քայլերի վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով վարչապետին սպառիչ տեղեկությունների համար՝ պարոն Մելքերթը հավաստիացրել է, որ ՀԲ-ն այսուհետ ևս կշարունակի ակտիվորեն աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումների ծավալների մեծացմանը: Նա ընդգծել է, մասնավորապես, սոցիալական, առողջապահության, կրթության ոլորտներում կատարվող բարեփոխումների խթանումը, չքավորության հաղթահարմանն ուղղված ջանքերը, որոնք կարևոր են առաջիկա տարիներին Հայաստանին ՀԲ-ի աջակցության ծրագրերն ու տրամադրվելիք ֆինանսական օգնությունների ծավալները որոշակիացնելու տեսակետից: Հանդիպման ավարտին ՀԲ-ի գործադիր տնօրենը հաջողություններ է մաղթել Հայաստանի նոր կառավարությանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու, ՀԲ-ի հետ մշակված համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ